Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փլուզման հետևանով փակվել է «Վերին Լարս» հսկիչ անցակետը. ՀՀ ԱԻՆ

21.08.2014, 13:47
Օգոստոսի 20-ին ժամը 22:30-ից փլուզման հետևանքով փակվել է «Վերին Լարս» հսկիչ անցակետը (Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհ), հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Փլուզման հետևանով փակվել է «Վերին Լարս» հսկիչ անցակետը. ՀՀ ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 20-ին ժամը 22:30-ից փլուզման հետևանքով փակվել է «Վերին Լարս» հսկիչ անցակետը (Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհ), հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության այն հարցին, թե ե՞րբ կվերականգնվի ճանապարհի երթևեկությունը, ԱԻՆ-ի ներկայացուցիչը չի կարողացել հստակ ժամկետ նշել:

Մայիսի 17-ին Վրաստանի տարածքում գրանցված ուժեղ ցեխահոսքի հետևանքով փակվել էր Ռազմական-վրացական ճանապարհը՝ «Կազբեկի – Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ, և մեկ ամիս շարունակ արգելափակվել էր վրացական տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև ցամաքային տարանցիկ հաղորդակցությունը:--0-