Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Մասկը կարծում է, որ ԱՄՆ–ն մոտենում է սնանկության

04.12.2024, 11:33
ԱՄՆ մոտենում է փաստացի սնանկության։ Նման կարծիք է հայտնել միլիարդատե Իլոն Մասկը
Մասկը կարծում է, որ ԱՄՆ–ն մոտենում է սնանկության

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ մոտենում է փաստացի սնանկության։ Նման կարծիք է հայտնել միլիարդատե Իլոն Մասկը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ամերիկան շատ արագ շարժվում է դեպի փաստացի սնանկություն», – գրել է նա X–ի իր միկրոբլոգում։

Սպասվում է, որ Մասկը գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կգլխավորի նոր գերատեսչություն, որը կզբաղվի կառավարության արդյունավետության բարձրացմամբ։

ԱՄՆ պետական պարտքը նոյեմբերի 15–ին պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 36տրլն դոլարը։ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության կանխատեսմամբ, երկրի պետական պարտքը 2034թ․–ին կգերազանցի 50տրլն դոլարը (ՀՆԱ–ի 122 տոկոսը)։ Վարչության գնահատմամբ, ՀՆԱ–ի միջին տարեկան աճը 2029–2034թթ․–ին կկազմի 1,8 տոկոս։