«Սաֆարովի գործի» հետ կապված միջադեպը չպետք է ստվեր գցի Հայաստանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունների վրա. ՀՀ նախագահ
06.09.2012,
16:13
2004 թվականին Բուդապեշտում հայ սպային սպանած ադրբեջանցի զինծաառյող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հետ կապված միջադեպը չպետք է ստվեր գցի Հայաստանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունների վրա, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2004 թվականին Բուդապեշտում հայ սպային սպանած ադրբեջանցի զինծաառյող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հետ կապված միջադեպը չպետք է ստվեր գցի Հայաստանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունների վրա, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ցավոք, վերջին ժամանակներս մենք այն բանի ականատեսն ենք դարձել, որ համամարդկային սկզբունքները և ՆԱՏՕ–ի սկզբունքները խախտվել են, սական դա չպետք է ստվեր գցի Հայաստանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունների վրա»,– ասաց հայկական պետության ղեկավարը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ ունեցած ճեպազրույցում։
Սարգսյանի խոսքով, ութ տարի առաջ տեղի ունեցած դաժան սպանությունն այնքան սարսափելի էր, որ իմաստ չունի կրկին անդրադառնալ այդ թեմային:
Նախագահը նշեց նաև, որ, թեև Ալիևի որոշումն ըստ բովանդակության «իբր ներման որոշում էր, բայց իրականում արդարացման որոշում էր, քանի որ նրան արդարացնելուց հետո պարգևատրեցին, ավելի բարձր կոչում շնորհեցին, պատիվների արժանացրին»։
Նա նշեց նաև, որ այդ միջադեպը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության համար։
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել:
Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավաստարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին: --0--