Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման

10.12.2024, 13:39
ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանն ազատազրկման դատապարտվեց
ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը, հայտնում է «Արմենպրես»-ը։

Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Դատարանը Փիլոյանի նկատմամբ սահմանել է 4 տարի 5 ամիս ազատազրկում՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը, 3 տարի ժամկետով արգելք՝ որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու վրա, 1 միլիոն 300 հազար դրամի տուգանք։