Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՄՆ–ն հույս ունի, որ առաջիկայում իրավիճակը շփման գծում կհանդարտվի. Նուլանդ

18.02.2015, 19:50
ԱՄՆ–ն հույս ունի, որ շփման գծում իրավիճակն առաջիկա օրերին կհանդարտւվի, Երևանում կայացած ճեպազրույցում հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։
 ԱՄՆ–ն հույս ունի, որ առաջիկայում իրավիճակը շփման գծում կհանդարտվի. Նուլանդ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն հույս ունի, որ շփման գծում իրավիճակն առաջիկա օրերին կհանդարտւվի, Երևանում կայացած ճեպազրույցում հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։

Հունվարի սկզբից սրվել է իրավիճակն ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանում։ Գրեթե ամեն օր հաղորդումներ են ստացվում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման, հայկական դիրքերի և դիվերսիոն փորձերի մասին։

ծ«Մեծ մտահոգություն է առաջացնում բռնության կիրառումը շփման գծում։ Մենք ցանկանում ենք, որ հանգիստ լինի, այդ մասին են ասել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահները։ Ես խոսել եմ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ արյունահեղությունը դադարեցնելու մասին, այն ձեռնտու չէ ոչ մի կողմին»,– ասաց Նուլանդը։
Ը
ստ նրա, Երևանում և Բաքվում նրա հանդիպումների արդյունքներով կարելի է առաջընթաց գրանցել։

«Հույս ունենք, որ առաջիկա օրերին իրավիճակը կհանգստանա հօգուտ բոլոր զինծառայողների և նրանց ընտանիքների, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն հաստատելու համար»,– նշեց Նուլանդը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-