Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում

27.11.2024, 16:00
Կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ
Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ:

Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԱԳ նախարար Միրզոյան. «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը զուգահեռ կա մեծ ներուժ տնտեսական կապերի ամրապնդման և այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար։ Ակնկալում եմ արդյունավետ քննարկումներ Հելսինկիում:»