Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տրվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար

19.11.2024, 10:12
ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Հայաստանին և Ադրբեջանին

Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տրվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի` մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար, այդ մասին նշված է դատարանի X–ի էջում։

Խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։

Հայցերի էությունը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաագայի դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին հայերի դեմ տասնամյակների ընթացքում իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մեջ։

Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16–ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի։ Նույն տարվա սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ պատասխան հայց է ներկայացրել։

Նոր որոշումներ

ՄԱԿ-ի դատարանը նոյեմբերի 12-ի նիստում մերժել է Բաքվի երկու նախնական առարկությունները հայկական կողմի դեմ՝ բավարարելով Երևանի երեք նախնական առարկություններից երկուսը։ Բանն այն է, որ երկու կողմերն էլ կասկածի տակ են դրել դատարանի իրավասությունը, ինչի պատճառով գործերի քննությունն ըստ էության կասեցվել է։

նոյեմբերի 12–ին դատարանը որոշել է, որ իրավասու է քննելու երկու հայցերը` բացառությամբ Ադրբեջանի պահանջների, որոնք վերաբերում են բնապահպանական վնասին և ենթադրյալ գործողություններին, որոնք տեղի են ունեցել մինչև 1996 թ. սեպտեմբերի 15–ը՝ կողմերի միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը։