Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանը պետք է գործի սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան. Փաշինյան

03.12.2024, 11:43
Փաշինյանի պնդմամբ՝ սեփական շահը տնտեսական զարգացնում է  
Հայաստանը պետք է գործի սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Մեր կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք։ Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։

«Պիտի արձանագրեմ՝ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, քանի որ մտորումներս այն եզրակացությանն են բերում, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Շատ ենք խոսել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ազգ-բանակի ընկալումը, բայց ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակը բխում է ազգ-նահատակից, որովհետև, եթե դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց՝ հարց է առաջանում, թե որ երկրի բանակներից պետք է ավելի ուժեղ լինել։

«Եթե երկու, այսպես կոչված, թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ պետք է ունենանք։ Իսկ եթե պարզվի՝ մեր խնդիրը 3,4,5 երկրների հետ է, կամ պարզվի՝ մեր խնդիրը ոչ միայն թշնամիների հետ է, այլև բարեկամների, մենք ումի՞ց ավելի ուժեղ բանակ պետք է ունենանք։ Ես ասում եմ՝ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար պետք է որդեգրել այլ տրամաբանություն, պարզապես՝ պետության տրամաբանություն, որը գործում է սեփական շահերին համապատասխան»,-մեկնաբանեց Փաշինյանը։

Նրա պնդմամբ՝ այդ շահը տնտեսական զարգացնում է և Հայաստանը պետք է գործի սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան։