Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հույս ունենք՝ Հայաստանը կվերսկսի ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը․ Ուշակով

26.11.2024, 18:00
ՌԴ նախագահի օգնականը հայտարարել է, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի դռները բաց են
Հույս ունենք՝ Հայաստանը կվերսկսի ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը․ Ուշակով

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, Երևանը շարունակում է անդամակցել կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները «բաց են» նրա համար։

«Կասկածի տակ չենք դնում դնում իրենց կուրսն ինքնուրույն որոշելու՝ հայ գործընկերների իրավունքը։ Դե յուրե, Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի դռները բաց են։

«Մենք հույս ունենք, որ, ամեն դեպքում, հայկական ներկայացուցիչները վաղ, թե ուշ կվերսկսեն կազմակերպության շրջանակում իրենց համագործակցությունը»,-նշել է Ուշակովը։