Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+31

Մահացել է Արտաշես Գեղամյանը

20.09.2024, 12:32
74 տարեկան հասակում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը
Մահացել է Արտաշես Գեղամյանը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 74 տարեկան հասակում մահացել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը, գրում է aysor.am-ը։

Արտաշես Գեղամյանը ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր էր։

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ,  ԱՄ կուսակցություն/: ԱՄ խմբակցության ղեկավար: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ:

2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։

2019 թվականից այլևս պատգամավոր չէր։