Միջազգային հանրությունը լռում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողի հարցում. ՀՀ ՊՆ
24.08.2013,
11:39
Միջազգային մարդասիրական կազմակերպությունները, մարդու իրավունքների ոլորտում միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս որևէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ ադրբեջանական ամենաթողությանը, ինչը, առնվազն, տարակուսանք է հարուցում, հայտարարել է Հայաստանի առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Միջազգային մարդասիրական կազմակերպությունները, մարդու իրավունքների ոլորտում միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս որևէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ ադրբեջանական ամենաթողությանը, ինչը, առնվազն, տարակուսանք է հարուցում, հայտարարել է Հայաստանի առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը։
ՄԱԿ–ի Գերագույն հանձնակատարի` փախստականների գործերով հայկական գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային առաքելության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ հանդիպման ընթացքում Տոնոյանը մտահոգություն է հայտնել այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են կոպիտ կերպով խախտել միջազգային իրավունքն Ինջիղուլյանի նկատմամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում նշեցին, որ Հակոբ Ինջիղուլյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած «հարցազրույցը» չդատապարտվեց ոչ մի միջազգային կազմակերպության կողմից, որից օգտվելով, ադրբեջանական իշխանությունները նոր «հարցազրույցե անցկացրեցին, որի նպատակն է կասեցնել ՀՀ քաղաքացու վերադարձը:
«Պարզ է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից բարոյահոգեբանական և չի բացառվում նաև, որ ֆիզիկական ճնշում է գործադրվում Հակոբի վրա, ստիպելով նրան հանդես գալ հակասական հայտարարություններով: Դա համատարած անտարբերության պատճառով սպասելի գործելաոճ է: Իսկ Հակոբ Ինջիղուլյանի կարծիքը կարող է հաշվի առնվել միայն այն դեպքում, եթե ապահովվեր ազատ, անկաշկանդ ու չուղղորդված արտահայտվելու նրա իրավունքը: Ճնշումների միջոցով կորզված հարցազրույցը չի կարող հիմք հանդիսանալ նրան երրորդ երկիր տեղափոխելու համար»,– նշվում է հաղորդման մեջ։
Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը կրկին վերահաստատում է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, և մտադրված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին դիմել` վերջինիս գրասենյակի ներգրավման դեպքում, Ինջիղուլյանին վերջնականապես հավաստիացնելու, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:
Հարկ է նշել, որ նախկինում ադրբեջանական գերությունից վերադարձված ոչ մի ՀՀ քաղաքացի քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Հայկական կողմը գտնում է, որ Հ. Ինջիղուլյանի շուտափույթ վերադարձի հարցով հնարավորինս ակտիվ ներգրավվածությամբ պետք է զբաղվեն միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ինչպես նաև դեմ է նրան երրորդ երկիր տեղափոխելու ցանկացած փորձի՝ այն համարելով անհիմն և ոչ արդարացված։ -0-