Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Ռուսաստանն ինքն է հեռանում այս տարածաշրջանից. Ռուբինյան

13.12.2024, 15:17
ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, նա ինքն է լքում տարածաշրջանը. Ռուբինյանը
Ռուսաստանն ինքն է հեռանում այս տարածաշրջանից. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, Ռուսաստանն ինքն է լքում տարածաշրջանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի ընդդիմության հայտարարությունները, թե Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Ռուսաստանը հեռանա և նրա փոխարեն Թուրքիան զբաղեցնի տեղը, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։

«Փաստերը ցույց են տալիս, որ Ռուսաստանը հեռանում է։ Հայաստանի իշխանությունները չէին, որ վտարեցին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին, որոնք եռակողմ համաձայնագրի շրջանակում պետք է այնտեղ մնային առնվազն ևս մի քանի տարի»,- ասել է Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ չարժե Հայաստանի պարագայում զուգահեռներ անցկացնել Սիրիայի իրադարձությունների հետ, ինչպես դա անում է ընդդիմությունը։

«Սրանք իրենց հերթական անհեթեթ մեղադրանքներն են։ Էլ չեմ խոսում այն ​​մասին, որ Սիրիայի և Հարավային Կովկասի համեմատություններն անտեղի են»,- ընդգծեց Ռուբինյանը։