Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԱԱԾ․ տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ

12.12.2024, 21:48
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
ԱԱԾ․ տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/.  ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։