Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք 3+3 ձևաչափով հանդիպմանը
16.10.2024,
14:51
Վրաստանը չի մասնակցի 3+3 ձևաչափով հարթակի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Հարավային Կովկասի «3+3» հարթակի շրջանակներում կայանալիք բանակցություններին վրացական կողմը չի մասնակցի։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ նշված ձևաչափով չի աշխատում»,- նշել են ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում կմասնակցի «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը։