Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում՝ ինչպես է ուզում ապահովել սեփական անվտանգությունը․ Պուտինը՝ ՀՀ-ի ՀԱՊԿ անդամակցության մասին

28.11.2024, 18:10
ՌԴ նախագահը խոսել է Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության  մասին
Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում՝ ինչպես է ուզում ապահովել սեփական անվտանգությունը․ Պուտինը՝ ՀՀ-ի ՀԱՊԿ անդամակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում՝ ինչ է ուզում անել և ինչպես է ուզում ապահովել սեփական անվտանգությունը։  Կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հենց Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսներով։ Իհարկե, այս ամենը կապված է Ղարաբաղում ճգնաժամի հետևանքների հետ »,- ասել է ՌԴ նախագահը։