Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+32

10։30–ի դրությամբ 37 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն

20.04.2018, 10:56
Այս պահին ակտիվիստները փակել են Դավիթաշենի կամուրջը։
10։30–ի դրությամբ 37 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր ժամը 10:30 դրությամբ 37 ցուցարար է բերվել ոստիկանական ստորաբաժանումներ։

Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ էդգար Ջանոյանին։

Նշենք, որ այս պահին ակտիվիստները փակել են Դավիթաշենի կամուրջը։

Երթևեկությունը կամուրջի վրա ամբողջովին կաթվածահար է եղել, սակայն այս պահին մեքենաները կարողանում են շարժվել միակողմանի։

«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ քայլում են կամուրջով` կոչ անելով վարորդներին միանալ ակցիային, աջակցել մեքենայի շչակներով։

Ավելի վաղ ակտիվիստները երթով շարժվել են Արաբկիր վարչական շրջանի փողոցներով։–0–