Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
0

200 դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին են փոխանցել զորամասի մասին տվյալներ. Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել (ՎԻԴԵՈ)

29.06.2022, 12:37
Բացահայտվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը. ՎԻԴԵՈ
200 դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին են փոխանցել զորամասի մասին տվյալներ. Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել Պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև ժամանակին կանխվել է ծուղակում հայտնված` Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը։

Դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Արցախի քաղաքացիները՝ հանդիսանալով N զորամասի ծառայողներ, սոցիալական ցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարեկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ, որից հետո որոշակի ժամանակահատված շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի,  զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ, որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար, իսկ մնացածը իրենց խպոստացված գումարները այդպես էլ չեն ստացել:

Մանրամասները` տեսանյութում։–0–