ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից
15.10.2019,
19:49
Գրիգորի Հայրապետովն այս պաշտոնում է նշանակվել 2018թ.–ի հունիսի 11–ին։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից։
Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից», – նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նշենք, որ Գրիգորի Հայրապետովն այս պաշտոնում է նշանակվել 2018թ.–ի հունիսի 11–ին։–0–