Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԱԳ նախարար. Արցախում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը դառնում է հրատապ

01.04.2022, 14:57
«Ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում»,- նշել է Միրզոյանը
ԱԳ նախարար. Արցախում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը դառնում է հրատապ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում:

«Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները ԼՂ-ում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար», - ընդգծեց Միրզոյանն՝ ավելացնելով, որ դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ:

Միրզոյանն այդ ներխուժումն անվանեց Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:

«Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության  հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ Արցախում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ, հումանիտար ճգնաժամը կանխելու համար», - ընդգծեց Միրզոյանը՝ գոհունակությամբ փաստելով, որ ԵԱՀԿ-ն հստակ գնահատական է տվել Արցախում իրավիճակի վերջին լարմանը:-0-