Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
-2

ԱԳ նախարարի պաշտոնակատարը մտադիր է հրաժարական տալ, ԱԳՆ–ն մեկնաբանում է

20.05.2021, 16:49
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ` ամենայն հավանականությամբ իմանալով հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի փաստաթղթի մասին
ԱԳ նախարարի պաշտոնակատարը մտադիր է հրաժարական տալ, ԱԳՆ–ն մեկնաբանում է
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ` ամենայն հավանականությամբ իմանալով հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի փաստաթղթի մասին։

Ինչպես հաղորդում է pastinfo–ն, փորձ է արվում տարբեր խողովակներով ազդել Այվազյանի որոշման վրա։Pastinfo–ի տեղեկություններով, վարչապետի պաշտոնակտար Նիկոլ Փաշինյանը սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ բանակցություններն իրականացրել է խիստ

գաղտնիության պայմաններում, որի մասին տեղյակ չի եղել անգամ Արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Վերջինս անգամ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էր հայտարարել, որ ԱԳՆ-ն որևէ այլ փաստաթղթի շուրջ բանակցություններ չի իրականացնում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեկնաբանության նպատակով դիմել է ԱԳՆ–ին։

ԱԳՆ–ի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, գործակալության հարցմանն ի պատասխանն, նշել է, որ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար։–0–