Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

ԱԳ նախարարը` Մամեդյարովի հետ հանդիպման և Փաշինյան–Ալիև ակնկալվող հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)

15.05.2019, 13:56
Զոհրաբ Մնացականյանը խոսել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման և Փաշինյան–Ալիև ակնկալվող հանդիպման մասին:
ԱԳ նախարարը` Մամեդյարովի հետ հանդիպման և Փաշինյան–Ալիև ակնկալվող հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ խոսել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման և Փաշինյան–Ալիև հանդիպման ծրագրերի մասին։

Նա նշել է, որ Մամեդյարովի հետ ունեցել է զրույց` շփում։

«Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք», – ասել է Մնացականյանը։ 

Պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ է, արդյոք, երկու երկրների առաջնորդների հանդիպումը` Մնացականյանն առաջարկել է մի փոքր համբերել։

«Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սսկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք», – պարզաբանել է ՀՀ ԱԳ նախարարը։ 

ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է նաև այն հարցին, թե, արդյոք, արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու։

«Ակնկալվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ», – նշել է Մնացականյանը։ 

Խոսելով այն մասին, որ Մամեդյարովը նորից պնդել է, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային կողմին` Մնացականյանը հայտարարել է, որ հայկական կողմն էլ «սկզբունքորեն կողմ է»։

«Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական», – ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։–0–