Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

ԱԳ փոխնախարար․ հայկական կողմը շահագրգռված է ինտենսիվացնել Հայաստան–Ադրբեջան հանդիպումները Խաղաղության համաձայնագրի տեքստը կարճ ժամկետում համաձայնեցնելու համար

07.11.2024, 13:54
ԱԳՆ–ից նշում են, որ հայկական կողմը շահագրգռված է ինտենսիվացնել Հայաստան–Ադրբեջան հանդիպումները
ԱԳ փոխնախարար․ հայկական կողմը շահագրգռված է ինտենսիվացնել Հայաստան–Ադրբեջան հանդիպումները Խաղաղության համաձայնագրի տեքստը կարճ ժամկետում համաձայնեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայկական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներն ինտենսիվացնելու, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի (Խաղաղության համաձայնագրի, խմբ․) տեքստի համաձայնեցումը, ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ: 

Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա նաև նշեց, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի նախարարական մակարդակով կամ երկրների ղեկավարների մակարդակով որևէ հանդիպման պայմանավորվածություն չկա: