Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվեց

24.10.2019, 13:22
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, դատարանի որոշմամբ, երկու ամսով կալանավորվեց։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվեց
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, դատարանի որոշմամբ, երկու ամսով կալանավորվեց։

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Միաժամանակ փաստաբանի խոսքով, ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցակից լինել իշխանության յուրացման մեջ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը   խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի  2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:–0–