Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ԱԺ–ն հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

07.05.2021, 23:26
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց. ԱԺ–ն հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
ԱԺ–ն հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաթեթն ընդունվեց միաձայն` 81 «կողմ» ձայնով:

Նախագծով կիջեցվի կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` կբարձրացվի: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը կդառնա 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` 10 տոկոս:

Օրենսդրական փաթեթով օրենքի ուժով կամրագրվի Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, կընդլայնվի հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես կնվազեցվի ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը լրամշակվել է. կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքներինախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:–0–