Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման անձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը

23.10.2024, 13:16
Քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ընդդիմությունը, ինչպես հաղորդվել էր նախօրեին, չի մասնակցել քվեարկությանը
ԱԺ-ն  վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման անձնաժողովի համատեղ գործունեության  կանոնակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը:

Քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ընդդիմությունը, ինչպես հաղորդվել էր նախօրեին, չի մասնակցել քվեարկությանը։ 

Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլի մասին

Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:

Սահմանի մյուս հատվածներում սահմանազատման նախկին սկզբունքի պահպանման մասին

Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով եւ տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաեւ Կանոնակարգում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի ձևավորման մասին

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում երկու կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։

Մայիսի 24-ից ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Կողմերը համաձայնության են եկել, որ սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Այս հիմնական սկզբունքը կարձանագրվի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագծում: Այս փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 30-ին։