ԱԽ քարտուղար. Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի
14.04.2023,
12:58
Նա ընդգծել է, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետև Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքում։
Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին։
«Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Հնարավոր էսկալացիայի մասին խոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում կատարելով նաև հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը նախապատրաստում է, և այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն՝ Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, պլանի մի մաս է կազմում այս պրովոկացիան, որը տեղի է ունեցել ՀՀ տարածքում», - ասել է Գրիգորյանը:
Ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:-0-