ԱԽ քարտուղար. Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը
20.09.2023,
01:24
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը պետք է ինտենսիվ աշխատի միջազգային հանրության հետ, նաև Ռուսաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, և սա է ՀՀ-ի առաջնահերթությունը, հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:
«ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված միջազգային հանրությունը, առաջնահերթ ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև գետնի վրա իրենք ներկայություն ունեն, իրենց խաղաղապահներն այնտեղ են, որոնց պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն ցուցաբերեն, այլ իրականում պաշտպանեն ԼՂ-ում ապրող հայերի անվտնգությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում»,-ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը պետք է ինտենսիվ աշխատի միջազգային հանրության հետ, նաև Ռուսաստանի հետ:
Նա նաև անդրադարձել է ՌԴ-ից ակնկալվող գործողություններին:
«Գործողություններն ավելի վառ են արտահայտում մտադրությունները, քան խոսքը: Այս դեպքում մենք տեսնում ենք գործողություններ: ԼՂ-ում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ կա, և եթե ՌԴ-ն ուզում է տարածաշրջանում մնալ, նա պետք է ինչ-որ քայլեր անի՝ կանխելու սա: Եթե չի կանխում տեղի ունեցող գործողությունները, ապա այդ հարցին կարելի է դրական պատասխան տալ այն իմաստով, որ ՌԴ-ն ուզում է լքել տարածաշրջանը», - ասաց Գրիգորյանը:-0-