Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԽ քարտուղարը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

31.03.2022, 10:29
Առարկայական բանավեճի, այդ թվում՝ Գրիգորյանի և Հաջիևի առանձին երկկողմ զրույցի ընթացքում քննարկվել է քաղաքական իրավիճակն ու անվտանգության ոլորտում առկա իրավիճակը
ԱԽ քարտուղարը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չորեքշաբթի Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ, հաղորդում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը:

«Եվրոպական Միությունն այսօր Բրյուսելում անցկացրել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որպեսզի առաջ մղի երկու երկրների միջև մի շարք հարցերի լուծման որոնմանն ուղղված համատեղ ջանքերը: Մասնավորապես, քննարկվել են ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022թ.-ի ապրիլի 6-ին նախատեսված հանդպման նախապատրաստական հարցերը» ,- նշվում է հաղորդագրության մեջ:

Առարկայական բանավեճի, այդ թվում՝ Գրիգորյանի և Հաջիևի առանձին երկկողմ զրույցի ընթացքում քննարկվել է քաղաքական իրավիճակն ու անվտանգության ոլորտում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ամբողջ շրջանակն՝ ի զարգացում երկու երկրների առաջնորդների և Միշելի միջև 2021թ.-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների:

Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի շարունակեն քննարկումը, այդ թվում՝ 2021թ.-ի դեկտեմբերի 14-ին առաջնորդների հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը նաև կքննարկեն երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների հետ կապված հարցերը:

«Եվրոպական Միությունը նախկինի պես հետամուտ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովման գործին», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-