Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ԱՄՆ Պետդեպ. Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը պահանջում է դժվար փոխզիջումներ

16.07.2024, 12:21
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը պահանջում է դժվար փոխզիջումներ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուի քարտուղար Մեթյու Միլերը
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը պահանջում է դժվար փոխզիջումներ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը պահանջում է դժվար փոխզիջումներ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուի քարտուղար Մեթյու Միլերը։

«Երկու կողմերն էլ հասել են անհավանական առաջընթացի և անցել են երկար ճանապարհ։ Այդ պատճառով մենք շարունակում ենք նրանց առաջ մղել։ Խաղաղության համաձայնագիրը կնշանակի շատ բան այդ երկրների և տարածաշրջանի՝ աշխարհի համար՝ կայունություն և անվտանգություն տարածաշրջանում», – հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ։ 

Նրա կարծիքով, համաձայնագիրը հնարավոր է, բայց այն երկու կողմերից պահանջում է կատարել դժվար ընտրություն և գտնել դժվար փոխզիջումներ։

«Այդ պատճառով մենք պատրաստվում ենք շարունակել առաջ մղել նրանց այդ վերջնական տարաձայնությունների լուծման և համաձայնագրի ձեռք բերման համար», – ընդգծել է Միլերը։ 

Խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին բանակցությունների մասին՝ Պետդեպի ներկայացուցիչը փաստել է, որ առկա է առաջընթաց՝ ձեռնպահ մնալով մանրամասներից։ 

«Բայց համաձայնագիր դեռ չկա, և մենք չենք պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան», – ասել է Միլերը։