Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների

01.08.2023, 11:52
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, հայտարարել են Պետդեպից
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ` փոխզիջման հասնելուն նպաստելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, հաղորդում է Առաջին լրատվականը։

«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին: Շարունակում ենք հավատալ, որ խաղաղության պայմանագիրը հասանելիության տիրույթում է»,- ասել է նա` նշելով, որ պետքարտուղար Բլինքենը նախկինի պես բանակցում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարների հետ` օգնելու համար գալ փոխզիջումների` խաղաղության հասնելու համար:-0-