Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ԱՄՆ-ը 1,1 մլն. դոլար կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

28.03.2020, 12:35
ԱՄՆ-ը 1,1 մլն. դոլար կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում
ԱՄՆ-ը 1,1 մլն. դոլար կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/.  ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 1,1 մլն դոլար՝ COVID-19 կորոնավիրուսի համավարակի հաղթահարման համար անհետաձգելի օգնության գլոբալ փաթեթի շրջանակում: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ն տրամադրել է 274 մլն. դոլար աջակցելու համար այն երկրներին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Պոմպեոյին, այդ միջոցները կբաժանվեն 64 երկրների միջև: 

Այս կապակցությամբ ANCA-ի նախագահ Ռաֆֆի Համփարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման առաջին փուլը, որն ուղղված է որպես օգնություն Հայաստանին COVID-19-ի հետ պայքարում:  

«Մենք կշարունակենք գործադիր և օրենսդիր իշխանությունների առաջնորդների հետ համագործակցությունը՝ աջակցելու ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ջանքերին COVID-19-ը կանխելու և գործակցելու համար նրանց, ովքեր տուժել են այս վիրուսից»,- նշել է Համփարյանը: 

ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական օգնությունը կօգնի Հայաստանին պատրաստելու լաբորատոր համակարգեր, կխթանի դեպքերի հայտնաբերումը և համաճարակաբանական հսկողությունը, աջակցելու տեխնիկական փորձագետներին՝ պատասխան միջոցառումների կիրառման և պատրաստության ապահովման, ինչպես նաև ռիսկերի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու համար:

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մարտի 28–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք։ 28 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:

 Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։-0-

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ 28 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–