Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

ԱՄՆ–ն սպառնացել է այն երկրներին, որոնք, շրջանցելով պատժամիջոցները, կօգնեն Ռուսաստանին

05.04.2022, 12:00
«Այդ երկրները կբախվեն հետևանքների հետ պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձի», – նշել են Պետդեպից
ԱՄՆ–ն սպառնացել է այն երկրներին, որոնք, շրջանցելով պատժամիջոցները, կօգնեն Ռուսաստանին
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այն երկրները, որոնք կշրջանցեն հակառուսական պատժամիջոցները կամ կաջակցեն Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու հարցում, կբախվեն հետևանքների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը երկուշաբթի հերթական ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չխոսելով որևէ կոնկրետ երկրի մասի` մենք ակնարկել ենք, որ այն պետությունները, որոնք փորձում են շրջանցել ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից ամբողջ աշխարհում ներդրված պատժամիջոցները կամ այլ կերպ փորձում են աջակցել Կրեմլի ռազմական գործողություններին, ֆինանսական աջակցություն տրամադրելով Ռուսաստանին, մատակարարելով սպառազինություն, կբախվեն հետևանքների հետ»,- ասել է նա։

«Նրանք կբախվեն հետևանքների հետ պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձի կամ այլ գործողությունների համար, որոնք կօգնեն Մոսկվային պատերազմ վարելու հարցում», - ավելացրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։-0–