Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱՄՆ նախագահը հիասթափված է Արցախում հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տապալումից

28.10.2020, 00:17

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հիասթափված է Արցախում հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմամբ, գրում է ՏԱՍՍ–ը։

«Այո, հիասթափեցնում է, երբ նման բան ես տեսնում։ Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ քո առջև երկրներ են, որոնք երկար ժամանակ զբաղվում են դրանով», – Reuters գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը։

Գործակալության հաղորդմամբ, Թրամփը նաև հույս է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի։

Ադրբեջանն ու Հայաստանը հոկտեմբերի 25–ին ԱՄՆ–ի միջնորդությամբ համաձայնեցրել էին նոր` թվով երրորդ հումանիտար հրադադարն Արցախում, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26–ին։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում կոչ է արել կողմերին կատարել հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված պարտավորությունները։–0–