Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը․ Դոնալդ Թրամփ

25.10.2020, 23:55
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը
ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը․ Դոնալդ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Կիրակի այս կարծիքն է հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Հեմփշիրում իր համախոհների առջև ելույթի ժամանակ: Նրա ելույթը հեռարձակում են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը աշխատում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Մենք ամեն ինչ կկարգավորենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես եմ ասում, հեշտությամբ: Դա հեշտ կլինի, եթե գիտես, թե ինչ ես անում», - ասել է ամերիկացի ղեկավարը:-0-