Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում ԱԹՍ-ներ է կիրառել. ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

26.03.2022, 21:47
Ադրբեջանի Զինված ուժերը մուտք են գործել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում ԱԹՍ-ներ է կիրառել. ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱ, 26 մարտի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի Զինված ուժերը մուտք են գործել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, Փառուխ բնակավայրի շրջանում «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքերով իրականացվել է չորս հարված Լեռնային Ղարաբաղի զորամիավորումների ստորաբաժանումների ուղղությամբ, նշվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մուտք են գործել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և տեղադրել են դիտակետ: Փառուխ բնակավայրի շրջանում «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքերով իրականացվել է չորս հարված Լեռնային Ղարաբաղի զորամիավորումների ստորաբաժանումների ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ լարված իրավիճակը կարգավորելու համար», - նշվում է ՌԴ ՊՆ-ի կողմից շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ

«Այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ իրավիճակի կարգավորելու և զորքը ելման կետեր վերադարձնելու ուղղությամբ: Ադրբեջանին զորքը հետ քաշելու կոչ է արվել,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Արցախում գրանցված լարվածության մասին

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմն ունի 15 վիրավոր և 3 զոհ:-0-