Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ

02.04.2024, 09:46
ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–