Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 ռազմագերի (ՖՈՏՈ)

19.10.2021, 23:29
Ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 հայ ռազմագերի.ՖՈՏՈ
Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 ռազմագերի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 հայ ռազմագերի։

Նրանք անմիջապես օդանավակայանից տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ` բուժզննման համար։ Այնտեղ են մեկնել նաև ռազմագերիների ծնողներն ու հարազատները, ովքեր օդանավակայանում սպասում էին օդանավի վայրէջքին։

«ՀՀ–ում ՌԴ դեսպան Ս.Պ. Կոպիրկինը «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել է ՌԴ ռազմաօդային ուժերի օդանավը, որով ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանից վերադարձել է Հայաստանի 5 քաղաքացի», – նշվում է ՌԴ դեսպանատան Facebook-յան էջում։–0–