Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Ադրբեջանն Արցախում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ

26.06.2023, 10:26
Հայկական կողմը կորուստներ չունի
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

Հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 26-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է:-0-