Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով դաշտում աշխատող գյուղացու ուղղությամբ (ՖՈՏՈ)

16.02.2022, 12:15
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն. ՖՈՏՈ
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով դաշտում աշխատող գյուղացու ուղղությամբ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Արցախի ոստիկանությունը, ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:

«Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները: Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-