Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ադրբեջանն առավոտյան երկու անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

30.03.2023, 14:57
Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին
Ադրբեջանն առավոտյան երկու անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում, հաղորդում է Արցախի Ներքին գործերի նախարարությունը։

Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։–0–