Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներից կրակը Արցախի շփման գծի երկայնքով. Արցախի ՊՆ

19.09.2023, 16:38
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ
Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներից կրակը Արցախի շփման գծի երկայնքով. Արցախի ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

«Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–