Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+2

«Ադրբեջանը դրական չպատասխանեց». ՀՀ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակմանը

07.10.2022, 11:24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկը
«Ադրբեջանը դրական չպատասխանեց». ՀՀ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակմանը
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկը։

«Ադրբեջանը կրկին չպատասխանեց դրական։ Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` լիովին հարգելով մեր ինքնիշխանությունն և օրենսդրությունը», – գրել է Փաշինյանը Twitter–ում։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:–0–