Ադրբեջանը գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
18.10.2022,
11:03
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրվակ է ստեղծում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար: Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի իր խախտումները: Ակնհայտ է, որ դա առիթի ստեղծում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար: Անհրաժեշտ է մշտական գործող միջազգային մեխանիզմ հրադադարի ռեժիմի պահպանման և սահմանների անվտանգության ապահովման համար:
Ավել վաղ Ադրբեջանի ՊՆ-ն չի բացառել նոր ագրեսիան Հայաստանի դեմ՝ հայտարարելով, որ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Գերատեսչության խոսքերով, հայտարարության առիթ է դարձել Հայաստանի ինքնավար տարածքում լրացուցիչ անձնակազմի և հրետանու տեղակայումը: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել:-0-