Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր

19.09.2023, 15:14
Բնակիչներին հորդորում են մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–