Ադրբեջանը փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել հայ–ադրբեջանական սահմանին, հայկական ստորաբաժանումներն արձագանքել են (ՎԻԴԵՈ)
07.06.2021,
15:00
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–