Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Աղաջանյան․ բանակցություններ են ընթանում Փաշինյան-Ալիև հանդիպման անցկացման շուրջ

26.07.2022, 14:05
Աղաջանյանը չհայտնեց հանդիպման անցկացման հստակ ժամկետները
Աղաջանյան․ բանակցություններ են ընթանում Փաշինյան-Ալիև հանդիպման անցկացման շուրջ
ԵՐԵՎԱՆ , 26 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Բանակցություններ են ընթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացման շուրջ։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ։

«Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում՝ այդ թվում ԱԺ-ի, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում: Եվ հանդիպումները բավականին հաճախ են՝ տարբեր ձևաչափերով: Եվ, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջև», - հայտարարել է նա։

Աղաջանյանը չհայտնեց հանդիպման անցկացման հստակ ժամկետները։-0-