Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել

09.03.2022, 13:33
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։

Երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը։–0–