Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Ալեն Սիմոնյան․ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան (ՎԻԴԵՈ)

27.02.2024, 13:50
Նա կարծում է, որ Հայաստանը կպաշտպանի իր երկրի սահմանները․ ՎԻԴԵՈ
Ալեն Սիմոնյան․ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկման մասնակից չի եղել։

«Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան, դա իմ անձնական կարծիքն է», - լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Սիմոնյանը։

Նա կարծում է, որ Հայաստանը կպաշտպանի իր երկրի սահմանները։

«Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպաեն, դուք վստա՞հ եք։ Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն»,- ասաց ԱԺ նախագահը։–0–