Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ խոսնակի պաշտոնում

02.08.2021, 20:42
Քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, ովքեր միաձայն քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ալեն Սիմոնյանի օգտին
Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ խոսնակի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Իշխող խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ խոսնակի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը։ 

Նրա խոսքով, քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, ովքեր միաձայն քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ալեն Սիմոնյանի օգտին։ Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները, նրանց թեկնածուների օգտին ձայներ չեն տրվել։

Այսօր ավելի վաղ «Հայաստսն» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հեռացան 8–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից` բոյկոտելով ԱԺ խոսնակի թեկնածության քննարկումը։ՔՊ–ն խոսնակի թեկնածու էր առաջադրել Ալեն Սիմոնյանին։ Ընդդիմության պատգամավորներն ավելի վաղ ԱԺ փոխխոսնակների պաշտոնին առաջադրել էին Մեղրիի և Սիսիանի կալանավորված քաղաքապետեր Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Նրանք պահանջել էին նիստը նախագահող Կնյազ Հասանովից ապահովել իրենց թեկնածուների ներկայությունը։

Հիշեցնենք, որ օրերս կալանավորվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 5  հոդվածով (այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն, ինքնիրավչություն):  Այս պահին կալանքի տակ են նաև Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Որոտան, Քարահունջ հայանքների ղեկավարները: Փաստաբաններն իրենց վստահորդների քրեական հետապնդումը համարում են քաղաքական՝ կապված հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» ընդիմադիր դաշինքին աջակցելու հետ:-0-