Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Անհրաժեշտ է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար

28.03.2023, 13:22
Մենք պետք է օգնենք Հայաստանին և կանխենք հումանիտար աղետը, ասել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը
Անհրաժեշտ է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. Պետք է ճնշում գործադրել, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. Այս մասին CBC-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Մենք պետք է օգնենք Հայաստանին և կանխենք հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավում, քանի որ Ադրբեջանը փակել է Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Եվ մենք պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որպեսզի նա ապաշրջափակի Լաչինի միջանցքը»,- ասել է Ռասմուսենը։

Նրա խոսքով, ԵՄ-ն և ընդհանուր առմամբ Արևմուտքը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական հակամարտությանը, քանի որ «ավտոկրատական Ադրբեջանը բավականին երկար ժամանակ պատերազմում է ժողովրդավարական Հայաստանի հետ»։–0–